10/11/2018 09:44
«Ժամանակ». ՕԵԿ-ում որոշում է կայացվել չմասնակցել խորհրդարանական ընտրություններին
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ՕԵԿ վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել է խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը:
Ըստ ՕԵԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ որոշում է կայացվել չմասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչի մասին կուսակցությունը կհայտարարի առաջիկայում: Որպես չմասնակցության հիմնական պատճառ նշվելու է ԸՕ փոփոխությունների տապալումը և ռեյտինգային ընտրակարգի պահպանումը»: