10/11/2018 13:52
Մահացել է դերասան Լևոն Մուրադյանը
Երեկ 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Լևոն Մուրադյանը, ում հեռուստադիտողն առավել ճանաչեց «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալից՝ Վռամ Արևշատյանի կերպարով:
Նրա մահվան մասին տեղեկացանք նույն սերիալում Համբարձումին մարմնավորող Էմիլ Գալստյանից, ով ֆեյսբուքյան իր էջում դերասանի լուսանկարին կից գրառում է արել:
«Լևոն Մուրադյան: Մեծ մարդ, տաղանդավոր դերասան, ավագ ընկեր: R.I.P. Միշտ մեզ հետ ես», - գրել է դերասանը:
Aysor.am-ի հետ զրույցում ևս Էմիլ Գալսյանը հաստատեց լուրը:
Մեր տեղեկություններով՝ Լևոն Մուրադյանը տառապում էր շաքարային դիաբետով:
Aysor.am-ը ցավակցում է Մուրադյանների ընտանիքին և հանդիսատեսին: