10/11/2018 12:10
Չեմպիոնությունս նվիրում եմ հայերին և Հայաստանին. Սիմոն Մարտիրոսյան
Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնական տիտղոսը նվիրում է Հայաստանին և հայերին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարտիրոսյանը կիսվել է տպավորություններով` շեշտելով, որ դեռևս մինչև վերջ չի գիտակցել, որ արդեն իսկ աշխարհի չեմպիոն է: «Անկրկնելի զգացողություն էր չեմպիոն դառնալը: Դեռևս չեմ գիտակցել, որ չեմպիոն եմ, բայց երբ սոցիալական կայքերում տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ ուրախանում իմ հաջողությամբ, նոր հասկանում եմ՝ ինչ եմ արել»,-ասաց նա:
Մարտիրոսյանը փաստել է, որ պոկում վարժության երրորդ մոտեցումը չի կարող ընկճել իրեն, ինքն արդեն մոռացել է:
«Մյուս տարի Եվրոպայի և աշխարհի առաջնությանը որ ռեկորդներ կլինեն` կկրկնենք և կգերազանցենք այս ռեկորդները»,-ասաց նա:
«Հակառակորդներս իհարկե ուժեղ մրցակիցներ էին, սակայն այս անգամ ես ավելի լավ էի պատրաստվել», - եզրափակել է Մարտիրոսյանը: