12/11/2018 11:26
Ղազախստանում Հայաստանը նոր դեսպան ունի
Հայաստանի նախագահի հրամանագրով Ղազախստանում ՀՀ դեսպան է նշանակվել Գագիկ Ղալաչյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Գագիկ Ղալաչյանին նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)», -ասված է ՀՀ նախագահի հրամանագրում, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Ղազախստանում ՀՀ նախակին դեսպան Արա Սահակյանը ազատվել է զբղեցրած պաշտոնից: