12/11/2018 12:49
«Բարգավաճ Հայաստանը» այս հեղափոխության մաս է. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատագմավոր Նաիրա Զոհրաբյանը քաղաքական գործիչներին բարեկամաբար խորհուրդ է տալիս քարոզարշավի ընթացքում կեղտոտ տեխնոլոգիաներ կիրառելուց հեռու մնալ:
«Մենք հստակ հայտարարում ենք, որ «Բարգավաճ Հայաստանը» այս հեղափոխության մաս է, մենք այս հեղափոխության կրողն ենք և անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս հեղափոխությունը մեր երկրում դառնա անշրջելի», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ հեղափոխությունից հետո տնտեսական, քաղաքական կայունություն լինի երկրում, ինչի արդյունքում կարող են ներդրումներ բերվել Հայաստան:
Նա դժվարացավ կանխատեսել, թե ինչպիսին կլինի ընտրությունների արդյունքը, քանի որ առաջին անգամ է, որ երկրում տեղի են ունենում այնպիսի ընտրություններ, երբ միակ արժեքը ընտրողի քվեն է: