12/11/2018 12:57
ԱԺ փոխնախագահի խորհրդականը՝ թեկնածու ՀՀԿ-ից
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդական Գեղամ Պետրոսյանը, ով Հանրապետական կուսակցության անդամ է, պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 7 ընտրատարածքում:
Այս ընտրատարածքը, հիշեցնենք, ընդգրկում է Արագածոտնի մարզը:
Նկատենք, որ արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը առաջադրվելու է Երևանի թիվ 4 ընտրատարածքում (Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն), ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը՝ Երևանի թիվ 2 ընտրատարածքում (Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ):