12/11/2018 11:13
Արա Սահակյանը հետ է կանչվում Ղազախստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Ղազարյանը հետ է կանչվում Ղազախստանում ՀՀ դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արա Սահակյանին հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», -նշված է ՀՀ նախագահի հրամանագրում, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: