12/11/2018 13:06
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019-ի բյուջեի նախագծին
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր միաձայն դրական եզրակացություն տվեց հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթին՝ 2019 թվական բյուջեի նախագծին:
Սպասվում է, որ բյուջեի նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում, իսկ այն ընդունելու համար կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ:
«Այս նախագիծն ունի մի քանի առանձնահատուկ հանգամանք, որոնք էական են քննարկումների համար: Առաջինն այն է, որ պետական բյուջեի փիլիսոփայությունը մեծ իմաստով պահպանված է և համապատասխանում է այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր առջև: Նաև առաջին անգամ 2019թ. բյուջեն ներկայացվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով», - նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: