13/11/2018 12:54
Չեմ պատկերացնում՝ ո՞նց ընդհանրապես կարելի է քվեարկել ՀՀԿ-ի օգտին. Արարատ Միրզոյան
Ես իրենց տեղը պաուզա կվերցնեի քաղաքական կյանքի մասնակցությունից, որովհետև բոլոր խնդիրները, որ այսօր ունենք, արմատներով գնում են Հանրապետական կուսակցություն, լրագրողներին ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
«Բոլոր արտավոր երևույթների սկզբնաղբյուրը իրենք են ու հիմա եկել խոսում են դիկտատուրայից։ Ես զարմանում եմ։ Էդ մարդիկ կամ ադեկվատ չեն, իրենք իրենց չեն խոստովանում ճշմարտությունը կամ խաբում են մարդկանց», - ասաց Ա.Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ մինչև հեղափուխությունը ՀՀ-ում միջնադարյան ֆեոդալային համակարգ էր գործում, որտեղ իշխանները շահագործում էին մնացածին. «Չեմ պատկերացնում՝ ո՞նց ընդհանրապես կարելի է քվեարկել ՀՀԿ-ի օգտին»։
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն պնդում է, որ միակ ընդդիմությունը կլինի և իր՝ խորհրդարանում չհայտնվելու դեպքում իշխանությունը կունենա միայն գրպանային ընդդիմություն, Միրզոյանն արձագանքեց.
«Այդ դիսկուրսը ինձ չի հետաքրքում, թող իրենք կողմնորոշվեն՝ ով է իրական, ով՝ ոչ։ Ես չիրական ընդդիմության անհրաժեշտություն չեմ տեսնում։ Դասագրքային բանաձև կա, բոլոր նրանք, ովքեր կառավարությունում ընդգրկված չեն, ընդդիմություն են»։