13/11/2018 14:57
Արա Պապյանը «Սասնա ծռերի» ցուցակով կմասնակցի ընտրություններին (Տեսանյութ)
Քաղաքագետ Արա Պապյանը, ով նախկինում եղել է Կանադայում ՀՀ դեսպանը, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններում կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով:
««Սասնա ծռերը» շատ խելոք գտնվեցին, որ հրավիրեցին ինձ, մեր հայտնի դեսպան Արա Պապյանին համագործակցել իրենց հետ: Էլի դեմքեր կան, կիմանաք: Այդ կուսակցությունը համահայկական կուսակցություն է և մեր ծրագրում նշում ենք, որ անհեթեթ սահմանափակումները հանվեն ու բոլոր հայերը ընդգրկվեն կառավարման համակարգում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ստեփան Գրիգորյանը:
Իր հերթին նորաստեղծ կուսակցության հիմնադիրներից Ժիրայր Սեֆիլյանը ասաց, որ իրենք խորհրդարան գալիս են իշխող ուժին հակաշռելու համար:
«Եթե զսպող ուժ օր առաջ չձևավորվի մեր խորհրդարանում, ապա իշխող ուժի սխալները կլինեն շատ ավելին, հետևաբար օր առաջ ներկայացումը օգնելու է իշխող ուժին: Մենք նաև գալիս ենք պատասխանատվության ենթարկելու այս տարիների ընթացքում մեր ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունների պարագլուխներին: Այդ մարդիկ, այո, պետք է օր առաջ մեկուսացվեն մեր հասարակությունից: Խոսքը Քոչարյանի, Սարգսյանի և նրանց ենթակա բանդայի մասին է», - հավելեց Սեֆիլյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: