13/11/2018 11:40
Հայաստանն ուշադրությամբ հետևում է Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառմամբ ստեղծված իրավիճակին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանն ուշադրությամբ հետևում է Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառմամբ ստեղծված զարգացումներին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Արվում են համապատասխան գնահատականներ, դրանց հիման վրա ձեռնարկվելու են համապատասխան քայլեր: Կարող եմ ասել, որ մենք բաց երկխոսություն ունենք գործընթացում ներառված բոլոր կողմերի հետ՝ հստակ բացատրելու մեզ հուզող հարցերն ու մեր քայլերի տրամաբանությունը», - ասաց ԱԳՆ մամուլի քարտուղարը: