13/11/2018 08:45
Մակունցը ֆեյսբուքով զգուշացում է արել Օպերայի տնօրենի տեղակալին
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված:
Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և պահանջում խստագույնս հետևել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներից. հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ:
Այս զգուշացումն ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ներին»։
Նախարարի պաշտոնակատարը, սակայն, չի մանրամասնե, թե հատկապես որ քաղաքական ուժի օգտին է «աշխատել» Օպերայի տնօրենի տեղակալը։