13/11/2018 11:33
ԱԳՆ-ն չի բացառում, որ դեկտեմբերի 6-7-ին Միլանում հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում
Դեկտեմբերի 6-7-ը Միլանում կայանալու է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 25-րդ նիստը, որին մասնակցելու է ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հարցին՝ արդյոք, ինչպես նախապես քննարկվում էր, Միլանում կայանալու է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, Աննա Նաղդալյանն արձագանքեց.
«Համանախագահների կողմից եղել է առաջարկ մինչև տարվա վերջ ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ կազմակերպել նախարարների հանդիպում: Երբ հստակեցվի այդ հանդիպումը, հանրությունը կտեղեկացվի համապատասխան կարգով», - ասաց Աննա Նաղդալյանը: