13/11/2018 13:11
Կգա ժամանակ և Ալեն Սիմոնյանը կդառնա քաղաքական գործիչ. Գալուստ Սահակյան (Տեսանյութ)
ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը վստահ է՝ կգա ժամանակ և «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կդառնա քաղաքական գործիչ:
«Կարծում եմ` ինչ-որ ժամանակ կգա, որ Ալեն Սիմոնյանը կդառնա քաղաքական գործիչ, տարիներ հետո։ Ինչ որ խոսում է՝ քաղաքական բնույթի խոսացություն չէ», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ն չպետք է խոսի մարտի 1-ի մասին:
«Ինչ վերաբերում է, որ մենք այսօր քնարկենք մարտի մեկի խնդիրները, ապա մարտի 1-ի համար ստեղծված էր հանձնաժողով, որտեղ քննարկվում են խնդիրները և եթե մեղավորներ կլինեն, նրանք կպաժտվեն», - ասաց Սահակյանը:
Խոսելով արտահերթ խորհրդարանակն ընտրությունների մասին՝ Սահակյանն ասաց, որ եթե նույնիսկ ՀՀԿ-ն ձայն էլ չհավաքի, նա ամենակարևորագույն կուսակցությունը կմնա հասարակության մեջ:
«Հիմա ես գտնում եմ, որ ժամանակն այնպիսին է, որ ՀՀԿ-ն ձայն կհավաքի և ասում եմ, որ եթե նույնիսկ մի քանի հոգի ՀՀԿ-ականներ լինեն ԱԺ-ում, իմացեք, որ ամբողջ քաղաքական ծրագրերի և դրանց քննարկումներն ու վերլուծությունները կայանալու են նրանց միջոցով, նրանց հետ միասին», - ասաց նա: