13/11/2018 14:39
Իրանի ԿԲ-ն SWIFT-ից անջատվել է
Իրանի Կենտրոնական Բանկն անջատվել է SWIFT միջազգային միջբանկային տեղեկատվության փոխանցման և վճարումների համակարգից:
Նման ճակատագրի են արժանացել նաև իրանական այլ ֆինանսական կազմակերպություններ, որոնք ներառված են հակաիրանական պատժամիջոցային ցանկում, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգակ Մանդելքերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ SWIFT ընկերությունը կասեցրել է իրանական որոշ բանկերի մուտքը տվյալների փոխանակման իր համակարգ:
SWIFT-ը Միջազգային միջբանկային տեղեկատվության փոխանցման և վճարումների համակարգ է: Համակարգի համահիմնադիրներն են 19 երկրներից 248 բանկերը: