13/11/2018 12:16
Հայ-ամերիկյան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և քայլեր են ձեռնարկվում դրանք առավել խորացնելու. Աննա Նաղդալյան
Հայ-ամերիկյան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և քայլեր են ձեռնարկվում այդ հարաբերություններն առավել խորացնելու, զարգացնելու ուղղությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Այս առումով հանգրվանային կարելի է համարել պարոն Բոլթոնի այցը Հայաստան, ինչը հնարավորություն տվեց քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ, ինչպես նաև` միջազգային օրակարգին վերաբերող հարցեր, ներկայացնելու մեր գործողությունների տրամաբանությունը: Սա առաջին նման բարձր մակարդակի շփումն էր երկու երկրների ղեկավարության միջև», - ասաց Աննա Նաղդալյանը: