13/11/2018 12:05
Լուկաշենկոյի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելը կոռեկտ չէր. ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու. ՀՀ ԱԳՆ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ քննարկումները Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Հանդիլովի հետ հանդիպմանը ներկայացնելը կոռեկտ չէր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հարցին՝ ճիշտ է արդյոք, որ Հայաստանի հետ նույն անվտանգային բլոկում գտնվող երկրի ղեկավարը Հայաստանի հակառակորդ երկրի ներկայացուցչի հետ քննարկում է ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանեց.
«Բնականաբար, այս զարգացումն ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակներում դեռևս նման զարգացումների վերաբերյալ քննարկումների կարիք կա: Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու: Եվ ինչ վերաբերում է այս իրադրությանը, պետք է նշեմ, որ դա, ի վերջո, կոռեկտ չէ»:
Վերջինս նաև նշել է, որ ոչ ոք չի ցանկանում ոտնահարել Հայաստանի իրավունքները։
«Փաշինյանը պետք է պարզապես զբաղվի կառավարությունում ստեղծված իրավիճակով։ Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը, ինչը շատ մեծ ծանրաբեռնվածություն է անցումային շրջանում գտնվող երկրի համար։ Կկարողանա արդյոք Հայաստանը», - Ադրբեջանի դեսպանին ասել էր Բելառուսի նախագահը։