14/11/2018 10:10
Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին. Վիգեն Սարգսյան
Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։
«Դրանք պետք է միտված լինեն ապագային և նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ: Երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի: Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում», - նշել է Վ. Սարգսյանը։