14/11/2018 14:04
«Ժողովուրդ, ինձ չքաշեք». Սվիտալսկին՝ ՀՀ քաղաքացիներին
Մենք ցավում ենք, որ Ընտրական օրենսգրքի առաջարկած բարեփոխումները չանցան, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Մենք հավատում ու վստահ ենք, որ քաղաքական կամքը դեռ կա` հավելյալ ջանքեր ներդնելու ընտրություններից հետո Ընտրական օրենսգիրքը բարելավելու», - ասաց նա։
Պյոտր Սվիտալսկին նշեց, թե, ինչպես հասկանում են քննարկումներից, դեռ կա կամք` շարունակելու Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու։
«Կարծում եմ՝ սա շատ լավ ուղի է Հայաստանում ժողովրդավարությունը ամրապնդելու համար», - ասաց նա։
ԵՄ դեսպանն ասաց, որ հայ ժողովուրդը պետք է վստահ լինի ընտրությունների արդյունքներում ու սրա համա որոշ գործընթացներ են պետք։
«Մենք վստահ ենք, որ Հայաստանում բոլորովին նոր մթնոլոտ է։ Կա ուժեղ քաղաքական կամք և սա ինձ լավատեսություն է ներշնչում», -ասաց նա։
Պյոտր Սվիտալսկին ընդգծեց՝ կարող ես լավագույն Ընտրական օրենսգիրքը ունենալ, լավագույն տեխնիկական սարքավորումները ունենալ, սակայն եթե չկա քաղաքական կամք՝ հասկանալի է՝ ինչ է տեղի ունենում։
«Ուստի, կա քաղաքական կամքը, կա հայ ժողովրդի ակնկալիքներն ու սպասումները, կարծում եմ, ինչ տեղի ունեցավ ապրիլին, մայիսին ու դրանից հետո, հայ ժողովուրդն արդեն գիտի ու հասկանում է, թե որքան կարևոր են ընտրությունները երկրի համար», - ընդգծեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը։
Նա շեշտեց՝ ակնկալիքով են սպասում այս ընտրություններին, որ Հայաստանում լինի լավագույնը։
«Ժողովուրդ, ինձ չքաշեք», - ասաց Սվիտալսկին։