14/11/2018 19:19
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ՝ ամփոփելով ընտրություններին մասնակցության համար այսօր ԿԸՀ ներկայացրած քաղաքական ուժերից ստացված դիմումները՝ լրագրողներին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արմեն Սմբատյանը:
Ընտրություններին կմասնակցեն հետևյալ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները.
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունն
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
«Մենք» կուսակցությունների դաշինք
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հայաստանի հանրապետական» կուսակցություն
«Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, քաղաքական ուժերի գրանցումը ԿԸՀ-ում կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը:
Թեկնածուները, կուսակցությունները և դաշինքներն ու դրանց անդամները ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 29-ը ժամը18:00-ն:
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի 12 օր. կավարտվի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 24:00-ին: