14/11/2018 13:34
Ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ ՔՊ ցուցակում
Ոստիկանության համակարգի երկու բարձրաստիճան պաշտոնյա ընդգրկվել է իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում:
«Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասնյակը երեկ ՔՊ վարչության նիստից հետո հրապարակվեց, սակայն ավելին հանրությանը հայտնի չդարձավ:
Aysor.am-ի տեղեկություններով, մասնավորապես, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը և Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը ընդգրկվել են իշխող ուժի նախընտրական ցուցակում:
Նկատենք, որ իշխող ուժի հետ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մի խումբ լրագրողներ: