14/11/2018 09:20
Ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերն այսօր փաստաթղթերը կներկայացնեն ԿԸՀ
Այսօրվանից մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի՝ կուսակցությունների և դաշինքների գրանցումը, ինչը նշանակում է, որ այսօր մինչև ժամը 18:00-ն քաղաքական ուժերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, քաղաքական ուժերի գրանցումը ԿԸՀ-ում կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը:
Թեկնածուները, կուսակցությունները և դաշինքներն ու դրանց անդամները ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 29-ը ժամը18:00-ն:
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի 12 օր. կավարտվի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 24:00-ին: