14/11/2018 15:10
ԱՄՆ բանակը մի քանի տարվա ընթացքում մեծ հզորության լազերային զենք է ստանալու
ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Մայքլ Գրիֆինը հայտարարել է, որ ամերիկյան բանակը մի քանի տարվա ընթացքում մեծ հզորության լազերային զենք է ստանալու:
«Իմ կարծիքով՝ մեզ մի քանի տարվանից ոչ ավելի է բաժանում էներգիայի ուղղորդված հաղորդման մարտական զենքի ստեղծումից, հատկապես դա վերաբերում է լազերներին», - նշել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում:
Միևնույն ժամանակ Գրիֆինն ընդգծել է, որ նման զենքի ստեղծումն ԱՄՆ-ից կպահանջի ֆինանսական ծախսերի եռակի-քառակի ավելացում ներկայիս իրադրության համեմատությամբ: Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները նաև մտադիր են հզոր միկրոալիքային ճառագայթումն օգտագործել այնպիսի ռազմական տեխնիկայի ստեղծման համար, որը թույլ տա շարքից հանել պոտենցիալ հակառակորդի անօդաչուները: