14/11/2018 14:25
Պուտինը Դիմա Բիլանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երգիչ Դիմա Բիլանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում: Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
«Ազգային մշակույթի և արվեստի զարգացման, երկար տարիներ բեղմնավոր գործունեություն ծավալելու համար՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է հանձնվում Բիլան Դիմա Նիկոլաևին»,- ասվում է փաստաթղթում: