14/11/2018 11:57
Երևանում կրակել են ՊՆ վարչություններից մեկի պետի տեղակալի մեքենայի վրա
Այս գիշեր՝ ժամը 03։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մառի փողոցում կայանված մեքենաներից մեկի վրա կրակել են, տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական բաժնից։
«Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ժամը 03։10-ի սահմաններում միացել է Մառի փողոցում կայանված մեքենաներից մեկի անվտանգության ազդանշանը, որից հետո մեքենայի տերը դուրս է վազել ու նկատել, որ մեքենայի վրա աջ կողմից երկու անգամ կրակել են», - հայտնեցին ոստիկանությունից։
Գույքի ոչնչացման փորձի դեպքով ոստիկանությունում ընթանում է հետաքննություն։
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մեքենայի տերը 53-ամյա Կարեն Դարբինյանն է, ով ծառայում է ՀՀ ՊՆ-ում՝ որպես վարչության պետի տեղակալ, կոչումով գնդապետ է։