14/11/2018 14:52
Ուկրաինա է ներխուժում աշխարհի խոշորագույն վճարային համակարգերից մեկը
Աշխարհի խոշորագույն վճարային համակարգերից մեկը` UNIONPAY-ը, շուտով հասանելի կդառնա ուկրաինացիների համար: Ֆինանսական գլխավոր կարգավորիչը համաձայնել է չինական վճարային համակարգի պայմաններին՝ ուկրաինական շուկա մտնելու համար: Դա տեղի կունենա երկու փուլով:
Առաջին փուլում ընկերությունն Ուկրաինայում սպասարկելու է իր քարտերը, ապրանքների վճարման համար տրամադրելու է կանխիկ գումար:
Երկրորդ փուլում՝ Ուկրաինայի բանկերը կկարողանան վճարահաշվարկային քարտեր թողարկել:
Ընկերությունն արդեն գոյություն ունի 16 տարի: Չինաստանում հիմնադրվելով՝ այսօր այն հանդիսանում է պլաստիկ քարտերի խոշորագույն ծավալով վճարային համակարգ՝ գերազանցելով Visa-ին և MasterCard-ին: