15/11/2018 10:17
Քվորում չապահովելու պատճառով խորհրդարանը չի կարողանում շարունակել աշխատանքները
ՀՀ Ազգային ժողովն առավոտյան չկարողացավ սկսել հերթական նիստերի աշխատանքը, քաnի որ դահլիճում քվորում չկար:
Այս պահին գրանցվել է 52 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 ձայն:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիշեցրեց պատգամավորներին, որ աշխատանքի չներկայացած յուրաքանչյուր օրվա համար պատգամավորները կզրվեն օրվա աշխատավարձից:
Համաձայն կանոնակարգի՝ 4 ժամվա ընթացքում քվորում չապահովելու դեպքում նիստը կհամարվի չկայացած: