15/11/2018 13:11
Քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ. ՊԵԿ նախագահը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ քրգործի մասին (Տեսանյութ)
Պլանային ստուգումների ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում պլանային ստուգումների ընթացքում հայտնաբերվել են որոշակի հանգամանքներ, որոնց վերաբերյալ անհարաժեշտություն է առաջացել քրեաիրավական գնահատական տալու, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
« «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվել են են չակերտավոր ասած պլանային ստուգումներ։ Այսինքն՝ 2018թ. հուլիսի 1-ից 2019թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար ՊԵԿ-ը հրապարկել է ռիսկերի չափանիշների հիման վրա գնահատված՝ ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկը, որտեղ ընդգրկված է եղել «Գազպրոմ Արմենիան»։ Ըստ սահմանված ժամանակացույցի այդ հարկատուների մոտ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ են կատարվում։ Այդ ստուգումների ընթացքում, ստուգում իրականցնող հարկային ծառայողների կողմից որոշակի տեղեկատվություն է բացահայտվել, որը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն և հաղորդում է տրվել հետագա ստուգումներ իրականացնելու համար։ Այս պահին այդ հաղորդման հիման վրա քննիչի որոշմամբ հարուցվել է քրգործ», - բացատրեց ՊԵԿ նախագահը։
Նա ընդգծեց՝ «քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ»։
«Քրեական գործի շրջանակներում այնպիսի գործողություններ պետք է կատարվեն, որոնք հնարավոր չէր իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում», - ասաց Դավիթ Անանյանը։