15/11/2018 11:26
270 միլիոն 858 հազար դրամ՝ «Վարդաշեն», «Նուբարաշեն» ու «Սևան» ՔԿՀ-ներում վերանորոգումներ անելու համար
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել ՀՀ արդարադատութքյան նախարարությանը:
Նախարարությանը կհատկացվի 270 միլիոն 858 հազար դրամ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասաց, թե հրատապ հիմնանորոգման կարիք ունի «Վարդաշեն» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման համակարգը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արտաքին ու ներքին ջրհեռացման ցանցը, «Սևան» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման ցանցը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցում պետք է հստակ լինել, աշխատանքի որակի հետ կապված լինել ուշադիր, որ ստիպված չլինեն ավելի հաճախ նույն խնդրի վրա գումար ծախսել:
Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ 10 տարուց ավելի է՝ այդ ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգումներ չեն կատարվել: