15/11/2018 18:29
Քոչարյանի փաստաբանը Վճռաբեկ դատարան է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ակտիվիստները Մարտի 1-ին կրակում՝ ավտոբուսների հետևում թաքնված
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ կան կադրեր, թե ինչպես են ակտիվիստները 2008 թվականի մարտի 1-ին կրակում ավտոբուսների հետևից, նորից մտնում ավտոբուսների հետևը։
ՀՀ 2-րդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ապացույցը ներկայացվել է Վճռաբեկ դատարանի գրասենյակ։
«Պարոն Քոչարյանը չէ, բայց ես այսօր առավոտյան այդ ապացույցը ներկայացրել եմ Վճռաբեկ դատարանի գրասենյակ», - ասաց Հայկ Ալումյանը։