15/11/2018 14:55
Ուրիշի հարսանիքի սեղանին թամադայություն մի արեք. Շարմազանովը՝ Մարուքյանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ ինքը ՀՀԿ ցուցակի հնգյակում ընդգրկված չէ:
«Կուսակցությունն է որոշել իմ տեղը: Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ քաղաքական գործիչների արժեքը միայն ցուցակներում տեղ զբաղեցնելով չէ: Չեմ կարծում, որ 6 համարը վատ տեղ է: Անկախ նրանից՝ ես 1-ին, 6, թե 16-րդ համարը կլինեի, պայքարելու եմ իմ սկզբունքների համար», - ասաց Շարմազանովը:
Նա ընդգծեց՝ կասկած չունի, որ կհայտնվեն խորհրդարանում, քանի որ իրենց թեկնածուները ունեն իրենց ընտրազանգվածը:
Դիտարկմանը, թե Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ մի կերպ էին պրծել Հանրապետականից ու հիմա նորից ՀՀԿ-ն առաջադրվել է ընտրություններին, Շարմազանովն ասաց.
«Էդմոն Մարուքյանին ասեք՝ մի հատ կողնորոշվեք, թե ձեր կուսակցությունը ընդդիմություն է, իշխանություն է, ի՞նչ կողմնորոշում ունի, նոր Հանրապետականի վրա խոսեք: Եթե այդքան շատ եք գոհ այսօրվա կառավարությունից, գնացեք նրա հետ կոալիցիա կազմեք: Եթե քննադատում եք Հանրապետականին, հաստատ Փաշինյանի կեսի, կեսի, կեսի չափ չեք քննադատում: Ավելի լավ քննադատող Հանրապետականին, քան «Իմ քայլն» է, չկա, ուստի ուրիշի հարսանիքի սեղանին թամադայություն մի արեք»: