15/11/2018 13:03
Ներկա փուլում ՀՀ ներկվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա. Հրանտ Թադևոսյան
ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև բանակցություններ են ընթանում գազի գնի վերաբերյալ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 2019-ին սպասվում է գազի գնի նվազեցում։
Նա ընդգծեց, որ 2016-ի հուլիսից մինչև այժմ իրենք երկու անգամ գազի սպառման սակագնի նվազեցում են արել։ Թադևոսյանն ընդգծեց, որ սակագնի սպառման մասին որոշումները կայացվում են միջպետական կառավարական համաձայնագրերի շրջանակում, որոնց իրենք չեն մասնակցում։
«Չենք մասնակցել և չենք էլ մասնակցելու այդ գործընթացներին։ Դրվածքն է այդպիսին։ Այդ համաձայնությունների հիման վրա մեխանիզմներ և գին է սահմանվում, որը Գազպրոմ և Գազէքսպորտ ընկերությունների համար հիմք է հանդիսանում պայմանագիր կնքելու համար։ Ներկա փուլում ՀՀ ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա», - ընդգծեց նա։