15/11/2018 09:30
«Ժամանակ». Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցի պատճառով Ծառուկյանն աշխատանքից ազատել է Պետրոս Ղազարյանին
«Ժամանակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանը առաջիկայում կազատվի աշխատանքից: Համենայնդեպս, «Կենտրոնի» սեփականատեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նման հրահանգ է իջեցրել: Պատճառը օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցն է, որտեղ հնչել են անուններ, որոնք Ծառուկյանին ստիպել են գնալ այդպիսի ծանր որոշման։
Թերթը հիշեցնում է, որ Ծառուկյանը 2016թ. դեկտեմբերին ևս հրահանգել էր Պետրոս Ղազարյանին ազատել աշխատանքից, այս անգամ էլ Քաղաքացիական ակտիվ քայլ՝ ՔԱՔ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, դերասան Սերգեյ Դանիելյանի հետ ոչ այնքան պոլիտկոռեկտ հարցազրույց անելու համար: Ի վերջո, Ծառուկյանը համաձայնել էր ներել Ղազարյանին և հետ ընդունել աշխատանքի: