15/11/2018 13:39
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,51 դոլարով՝ հասնելով մինչև 65,86 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,56 դոլարով և կազմում է 56.25 դոլար մեկ բարելի դիմաց։