16/11/2018 11:00
Սամվել Մայրապետյանի հարցով ՄԻՊ-ը գրավոր պարզաբանումներ է պահանջել իրավապահ մարմիններից
Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է գործարար, բարերար, «Հայկական Երկրորդ» Հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանին։
«Առանձնազրույց եմ ունեցել Սամվել Մայրապետյանի հետ, առանձնազրույցի արդյունքներով մեր կողմից գրավոր պարզաբանումներ եմ պահանջվել իրավապահ մարմիններից այն հարցադրումների առնչությամբ, որ բարձրացվում է», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ առաջադրված հարցերը վերաբերում են կալանքի հիմքերին, առողջական վիճակիին։
«Բարձրացրել ենք հարց, որը վերաբերում էր Հ2-ի գործունեությանը, որովհետև, ըստ ինձ ներկայացված բողոքի, Սամվել Մայրապետյանի գույքի վրա դրված կալանքը ուղղակիորեն ազդում է նաև լրատվամիջոցի գործունեության վրա», - ասաց նա։
Արման Թաթոյանի խոսքով՝ բարձրացվել է նաև տեսակցությունների արգելանքի հարցը, սակայն ր դեռ պատասխաններ չեն ստացել իրավապահ մարմիններից։
Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը»։
Սամվել Մայրապետյանը կալանավորված է։