16/11/2018 12:28
Ես երբեք պահեստային չեմ դառնա, ՀՀԿ-ն ևս՝ անկախ քվեարկության արդյունքներից. Շարմազանով
Գոհ եմ, որ Դավիթ Շահնազարյանը մեր ցուցակի 3-րդ համարում է, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նա ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկն է: Արցախյան պայքարում ինստիտուցիոնալ լուրջ հիշողություն ունի: Մարդ է, ում համար ազգային արժեքները և ղարաբաղյան հիմնահարցում հայանպաստ լուծումը գերխնդիր է: Կարևոր է Շահանազարյանի խոսքը հասնցել մեր կառավարությանը», - ասաց Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ինքը ընդգրկված չէ ցուցակի եռյակում:
Դիտարկմանը՝ չունի մտավախություն, որ հարձակվող կամ պաշտպանվող քաղաքական ուժի փոխարեն ՀՀԿ-ն կարող է դառնալ պահեստային, Շարմազանովն ասաց.
«Ես երբեք պահեստային չեմ դառնա, ՀՀԿ-ն ևս՝ անկախ քվեարկության արդյունքներից»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ ցուցակը բաղկացած 125 հոգուց: Առաջին տասնյակը հետևյալն է.
Սարգսյան Վիգեն
Հովհաննիսյան Արփինե
Շահնազարյան Դավիթ
Բաղդասարյան Վահրամ
Աշոտյան Արմեն
Շարմազանով Էդուարդ
Սահակյան Արման
Աճեմյան Կարինե
Հարությունյան Մենուա
Գեղամյան Արտաշես Մամիկոնի: