16/11/2018 19:30
Դեմբելեին կարող են դատի տալ
«Բարսելոնի» հարձակվող Ուսման Դեմբելեին կարող են դատի տալ, հայտնում է SovSport.ru-ն:
Դա սպառնում է անել Հերդ Վայզենբերգը, որը Դեմբելեին բնակարան էր վարձակալության հանձնել, երբ նա հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»:
Bild-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն իր հետևից մեծ քանակով աղբ է թողել՝ փչացած սնունդ, նաև կորցրել է բանալին և չի վճարել 15 հազար եվրո:
Տան սեփականատերը ցանկանում է խաղացողից պահանջել 20 հազար եվրո, որոնցից 5-ը Դեմբելեն պետք է վճարի վնասի համար: