16/11/2018 13:50
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,77 դոլարով՝ հասնելով մինչև 66,63 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթիդեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,21 դոլարով և կազմում է 56.46 դոլար մեկ բարելի դիմաց։