16/11/2018 14:20
Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կսպասարկի Նորվեգիայի մրցավարական անձնակազմը
Նոյեմբերի 16-ին Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը: Խաղը կսպասարկի Նորվեգիայի մրցավարական անձնակազմը՝ Կայ Էրիկ Սթինի գլխավորությամբ:
Օգնականներն են Յան Էրիկ Էնգանը և Յոն Միխայել Կնուտսենը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Օյստեյն Իտերլանդը: Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Էսպեն Էսկասը և Կրիստոֆեր Հագենեսը:
Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Էժեն Վեստերլինկը Հոլանդիայից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Մարկո Բորգը Մալթայից: