17/11/2018 11:23
Ողբերգական ավտովթարի պատճառով ՊՆ պաշտոնյաներ են ազատվել, նկատողություն՝ նախկին հրամանատարին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ատոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի կապակցությամբ։
Նախարարի հրամանով՝ զինվորական ծառայությունից ազատվել է՝
1. 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.
3. ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.
4. ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.
Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:
1. ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.
Խիստ նկատողություն
1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապե Պ. Ա.
Նկատողություն
1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.
«Հիշեցում. Այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական պատասխանատվությունից», - Facebook-յան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին Սյունիքի մարզում զինվորական «ԿամԱԶ»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է 4 ժամկետային զինծառայող։
«ԿամԱԶ» ավտոմեքենայում եղել է 21 զինծառայող, որոնցից 19-ը՝ թափքում։ Վիրավոր 17 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանցից 8-ը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, բուժզննումը շարունակվում է։