17/11/2018 12:23
Պառլամենտում կա վախ և քծնանք. բոլորը քննադատում են ՀՀԿ-ին՝ իրենց ընդդիմություն հայտարարելով. Սամվել Նիկոյան
ՀՀԿ-ն կարող է լինել ամենալավ ընդդիմությունը, որովհետև ունի ներուժ ու փորձառություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը, ով չի առաջադրվել արտահերթ ընտրություններին:
«Մենք ուշադիր ենք լինելու արտաքին քաղաքական հարցերին, ղարաբաղյան հարցին, մեր երկրի համար արժեհամակարգային հարցերին ու մեր տեսակետները անպայման հայտնելու ենք: Այս ամբողջ ժամանակահատվածը ցույց տվեց, որ դրա անհրաժեշտությունը կա: Մենք կարծում ենք, որ մենք ասելիք ունենք, մեր փորձը, գիտելիքները և հմտությունը անհրաժեշտ է մեր ժողովրդին և ինչու ոչ մեր իշխանություններին», - ասաց նա:
Միկոյանի խոսքով՝ այսօր քաղաքական դաշտում բոլորը հարվածում են ՀՀԿ-ին՝ իրենց ընդդիմություն հայտարարելով:
«Ընդդիմության ընդդիմություն չի լինում: Մի մասը քծնում է իշխանություններին, մի մասը վախենում է իշխանություններից ու վախենալով հանդերձ՝ քծնում է: Եթե այս ժամանակ ուշադիր եք եղել քննարկումներին պառլամենտում, ակնհայտ է, որ կա վախ և քծնանք: Իսկական, ռեալ իրական ընդդիմությունը այսօրվա գործող իշխանություններին, բոլորի համար պարզ է՝ Հանրապետական կուսակցությունն է», - նշեց Նիկոյանն՝ ասելով, որ ՀՀԿ-ն հավականում է լինել երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում: