17/11/2018 11:54
Brent ապրանքանիշի նավթը թանկացել է
Լոնդոնի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, Նյու Յորքում փոփոխություններ չեն գրանցվել, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,47 դոլարով՝ հասնելով մինչև 67,1 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթիդեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) չի փոխվել՝ այն կազմում է 56.46 դոլար մեկ բարելի դիմաց։