17/11/2018 11:11
Էդեն Ազար. Ես արժանի չեմ «Ոսկե գնդակին»
«Չելսիի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան անդամ Էդեն Ազարը գնահատել է «Ոսկե գնդակ-2018»-ին արժանանալու իր հնարավորությունը:
«Նույնիսկ եթե տարին շատ լավն է, պետք չէ ընկնել էյֆորիայի մեջ: Ես արժանի չեմ Ոսկե գնդակին: Կարծում եմ, որ կան խաղացողներ, որոնք ինձանից ավելի լավ են խաղում:
Մոդրի՞չ: Օգոստոսից սեպտեմբեր նա այնքան լավ խաղ չի ցույց տալիս: Եթե վերցնենք մրցաշրջանի մեկնարկը, ես կտայի Մբապե անունը», - ասել է Ազարը: