19/11/2018 15:40
Ֆիննական ոստիկանությունը կարող է հետաքննություն իրականացնել Nordea բանկի դեմ
Ֆինլանդիայի կենտրոնական քրեական ոստիկանությունը (KRP) երկրի գլխավոր դատախազության հետ համատեղ ուսումնասիրում է փողերի լվացման մեջ կասկածվող Nordea սկանդինավյան բանկի գործունեությունը հետաքննելու հնարավորությունը: Այս մասին հաղորդել է Helsingin Sanomat թերթը:
«Գլխավոր դատախազի հետ պարզում ենք՝ արդյոք կա՞ն նախադրյալներ նախնական քննության համար, մենք պարզապես սկսել ենք դա պարզել, քննությունը դեռ չի սկսվել», - ասել է, KRP- ի տեսուչ Ասկո Վատենան:
Հոկտեմբերին Ֆինլանդիայի կենտրոնական քրեական ոստիկանությունը ստացել էր փաստաթղթեր, որոնցում նշվում էր, որ Nordea-ն կարող էր խախտել օրենքը: Գերատեսչությունը հետաքննություն սկսելու վերաբերյալ դիմումը ստացել էր բրիտանական ներդրումային Hermitage Capital Management հիմնադրամից:
Խոսքը Էստոնիայում Danske Bank-ի մասնաճյուղի կողմից փողերի լվացման գործում հայտնված Hermitage Capital Management-ի փաստաթղթերի մասին է: Ֆինլանդիայի բանկի ներկայացուցիչներն ասել են, որ իշխանություններին արդեն հայտնել են բոլոր կասկածելի գործարքների մասին:
Հիմնադրամից ֆինանսական կազմակերպության գործունեության մասին փաստաթղթեր ստացել են նաև Շվեյցարիայի, Դանիայի և Նորվեգիայի իշխանությունները: