19/11/2018 13:38
ՀՀԿ-ն կլինի այն քաղաքական ուժը, որն անընդհատ թույլ չի տա, որ իշխանությունը ծրագրից շեղվի. Արտակ Դավթյան
ՀՀԿ-ն կլինի այն քաղաքական ուժը, որն անընդհատ թույլ չի տա, որ իշխանությունը ծրագրից շեղվի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախկին փոխնարարար, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը։
«Եթե ընտրողների ճնշող մեծամասնությունը տալիս է իր համաձայնությունն այդ ծրագրին, ես կարծում եմ, որ մեր անելիքների մի զգալի մասը պետք է լինի հենց այն, որ ծրագրում նշվածները, ի վերջո, խոսքից դառնան գործ», - ասաց նա։
Արտակ Դավթյանն ասաց, թե եթե իշխանությունը ունենա իրենց խորհրդի կարիքը, իրենք իրենց խորհուրդներն ու մասնագիտական կարողությունը ի նպաստ կբերեն, որ որոշակի ցուցանիշներ իրականացվեն։
«Եթե առաջիկայում իշխանությունները կհաջողեն իրենց գործունեության մեջ, դրա շահողը լինելու է Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ քաղաքացին, նաև այդ քաղաքացին՝ ի դեմս մեզ», - ասաց նա։