19/11/2018 13:03
Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ (Տեսանյութ)
Հայկական դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները, հայտնում են Կենտրոնական բանկից։
1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա պատկերված է Պարույր Սևակը, 5000 դրամի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 հազար դրամի վրա՝ Կոմիտասը, 20 հազար դրամի վրա՝ Հովհաննես Այվազովսկին, 50 հազար դրամի վրա՝ Գրիգոր Լուսավորիչը:
Շրջանառության մեջ կմտնի նաև նոր՝ 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամը՝ Տիգրան Պետրոսյանի պատկերով:
Նոր թղթադրամների հետ շրջանառության մեջ կմնան 100 հազար դրամ անվանական արժեքով Աբգար արքայի պատկերով թղթադրամը և այժմ գործող նախորդ սերնդի թղթադրամները, որոնք շրջանառությունից դուրս կգան բնական մաշվածությամբ: