19/11/2018 14:30
Էն մարդիկ, ովքեր ժողովրդի վստահած ծառայությունը օգտագործում են ընդդեմ ժողովրդի, հատ-հատ բռնելու ենք. Փաշինյան (Տեսանյութ)
Ով ուզում է «քյար» ունենա, պետական պաշտոնյա չպետք է աշխատի, որովհետև պետական պաշտոնյայի առաքելությունը ծառայելն է, այսօր Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պետական պաշտոնյայի աշխատավարձերը պետք է բարձրանան, բայց դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ նրա աշխատանքի արդյունքում երկրի եկամուտները կբարձրանան։
«Հեղափոխության նոր փուլի ամենակարևոր առանձնահատկությունը աշխատանքի քաջալերումն է։ Մենք մարդկանց պետք է օգնենք, աջակցենք, որ իրենք իրենց հուսահատության, ուրիշի ողորմածության կարիքն ունեցողի հոգեբանություն Հայաստանում չլինի։
Հայաստանը պետք է լինի հնարավորությունների երկիր։ Այսօր մարդիկ ամեն ինչի հնարավորություն ունեն, ընդհուպ՝ պատգամավոր ընտրվելու, բիզնես դնելու», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։
Նա նշեց, որ կոռուպցիայի դեմ խիստ են պայքարելու ու կաշառք վերցրած ցանկացած մարդու «հատ-հատ» բռնելու են։
«Հետո թող չգնան հարազատներով ճամփա փակեն։ Ինչ ուզում են, թող անեն, ներում-բեկում չկա։ Էն մարդիկ, ովքեր ժողովրդի վստահած ծառայությունը օգտագործում են ընդդեմ ժողովրդի, հատ-հատ բռնելու ենք բոլոր էդ մարդիկանց։ Հույս ունեմ՝ այս ուղերձը լուրջ կընկալվի», - նշեց Գեղարքունիքի մարզի ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։