19/11/2018 13:56
Հո՜ւ-հա՜, դը՜մփ-դը՜մփ գոռալո՞վ գնալ ընտրություն կատարել... մենք Մադագասկարը չենք, ոչ էլ՝ Ֆինլանդիան. Արտակ Զաքարյան
Հայաստանին պետք են սկբունքային ուժեր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը։
«Մեզ պետք չեն պատահական ձևավորված, սիրուն PR արված ուժեր ու մանիպուլացված հասարակություն, որը ոգևորված գնա ընտրություն կատարի, բայց անմիջապես պրոբլեմի ժամանակ չիմանանք, թե այդ պրոբլեմի լուծողներն ովքեր են», - ասաց նա։
Արտակ Զաքարյանի խոսքով՝ արհեստական քաղաքական իրավիճակից պետք է կարողանալ դուրս գալ։
«Պետք է սթափ ընտրություն կատարել, հարյուր անգամ կշռեն, իրենք իրենց վերլուծեն ու հարյուր անգամ կշռելուց հետո, եթե գտնեն, որ ՀՀԿ-ին պետք չէ ձայն տալ, մենք շատ սիրով կընդունեք ցանկացած կարծիք, բայց այսպես հախուռն, հո՜ւ-հա՜, դը՜մփ-դը՜մփ գոռալո՞վ գնալ ընտրություն կատարել... մենք Մադագասկարը չենք, ոչ էլ՝ Ֆինլանդիան», - ասաց նա։