19/11/2018 10:36
Արտակ Զեյնալյանի հետագա պաշտոնավարումը կախված է ընտրությունների արդյունքներից (Տեսանյութ)
Ընտրությունները պետք է անցկացվեն այնպես, որ դրանք լինեն Հայաստանի պատմության մեջ լավագույնը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով նույնպես մասնակցելու է ընտրություններին «Մենք» դաշինքի կազմում։
«Ընտրությունների արդյունքները որևէ կասկած չպետք է հարուցեն։ Մենք պատասխանատվություն ունենք անցկացնելու այդպիսի ընտրություններ», - նկատեց Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ նոր ընտրական համակարգը կուսակցություններին ու դաշինքներին և նույնիսկ դրանց ներսում բոլորին դարձրել է մրցակիցներ։ «Ընտրությունների արդյունքում ակնկալում ենք հաղթանակ», - ասաց Զեյնալյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է մեկնի արձակուրդ, նախարարի պաշտոնակատարն ի պատասխան ասաց, որ այս պահին քննարկվում է այդ հարցը։
Մյուս հարցին, թե արդյոք քննարկել է վարչապետի հետ ընտրություններից հետ շարունակելու է պաշտոնավարել, Զեյնալյանը պատասխանեց. «Ամեն ինչ կախված է լինելու ընտրությունների արդյունքներից»։
Մանրամասն՝ տեսանյութում։