19/11/2018 16:07
Առաջիկա օրերին կիմանաք. Արթուր Վանեցյանը՝ ԱԺ պատգամավորի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի բացահայտման մասին
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոստանում է, որ շուտով պարզ կլինի, թե ում մասին էր խոսում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, երբ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատգամավորներից մեկը կոռուպցիոն սկանդալի մեջ է կասկածվում.
«Առաջիկա օրերին կիմանաք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վանեցյանը:
Անդրադառնալով իր ու ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրգործի վերաբերյալ նորություններին՝ Վանեցյանն ընդգծեց, որ այս պահին որևէ նորություն չի կարող հայտնել, քանի որ քննչական կոմիտեում հարուցված քրգործը ընթանում է.
«Քննչական կոմիտեն պարզաբանումներ կտա»,- նշեց նա: